ՌԴ–ում ձերբակալել են Սուքիասյանի ընկերությանը գողացած ադամանդներ մատակարարած բանդային․ ՌԴ քննչական կոմիտե
Սեպտեմբերի 11, 2025

ՌԴ–ում ձերբակալել են Սուքիասյանի ընկերությանը գողացած ադամանդներ մատակարարած բանդային․ ՌԴ քննչական կոմիտե

By Հունիսի 23, 2025 230

Մոսկվայում ձերբակալվել և կասլանավորվել են «Ալռոսա»–ի ադամանդները գողացած խմբի 4 անդամների, որոնք դրանք պետք է մաքսանենգ ճանապարհով տեղափոխեին Հայաստան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Մոսկվայի քննչական կոմիտեի քննիչները և ԱԴԾ օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են ադամանդները գողացած ընկերության աշխատակցին՝ Վալենտինա Մատյուշչենկովային, նրա որդուն՝ Ալեքսեյ Մատյուշչենկովին, որը միջնորդի դեր է խաղացել, ինչպես նաև Արմեն Պետրոսյանին և Արման Սահակյանին, որոնք մաքսանենգ ճանապարհով քարեր են տեղափոխել՝ փորձելով գողանալ ավելի քան 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների մեկ այլ խմբաքանակ: Դատարանը մեղադրյալների համար խափանման միջոց է ընտրել կալանքը», - ասել է Պետրենկոն:

Այսպիսով, ԱԴԾ-ն հայտնել է, որ «կանգնեցվել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգված կերպով գողացել են «Ալռոսա»-ից բարձրորակ ադամանդներ՝ հետագա անօրինական վաճառքի և ՀՀ տարածք մաքսանենգության նպատակով»։ ԱԴԾ-ն հայտնել է, որ անօրինական գործունեության կազմակերպիչները Բաղիկյան եղբայրներն են՝ ՀՀ քաղաքացիներ, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ՝ ադամանդների մաքսանենգության համար։ «Գողացված ադամանդները Հայաստան են բերվել ADM Diamond LLC-ի կողմից, որի շահառուն հայ գործարար և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Սուքիասյան Հ. Ա.-ն է», - հայտնել է հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

ԱԴԾ-ն նշել է, որ խուզարկությունների ընթացքում մեղադրյալներից առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական ադամանդի հումք, որը նախատեսված էր բարձրորակ հումքը ավելի էժանով փոխարինելու համար, ինչպես նաև կանխիկ գումար և համաշխարհային հայտնի ապրանքանիշերի թանկարժեք զարդեր։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հունվար մեղադրյալները համակարգված կերպով գողացել են բարձրորակ ադամանդներ «Ալռոսա» հանքարդյունաբերական ընկերությունից՝ նյութական օգուտ ստանալու և դրանք Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու նպատակով։

Քրեական գործը քննվում է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասով (գողություն), ՌԴ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 5-րդ մասով (սաթի, նեֆրիտի կամ այլ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի կամ մարգարիտների անօրինական շրջանառություն):

 

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 23 Հունիսի 2025 13:00

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն որոշել է վերաբացել իր դեսպանատունը Մինսկում

Դոհայում տեղի կունենա իսլամական և արաբական երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Թրամփը Լուկաշենկոյին զարմանալի նվեր է արել

Լատվիան փակում է օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանի իշխանությունները դիմել են քաղաքացիներին. «Խնդրում եմ, աղաչում եմ»

Հայաստանն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ԱՄՆ գաղտնի ծառայությունը կխստացնի անվտանգությունը Թրամփի մասնակցությամբ միջոցառումների ժամանակ. WSJ

Եվրահանձնաժողովը 1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային G7-ի վարկային նախաձեռնության շրջանակներում

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ Զելենսկու հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան կնոջ հետ

Ադրբեջանցի գործարարին ու սիրեցյալին օկուպացված Ստեփանակերտում հանգստանալիս ձերբակալել են

«Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի» վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացնի բացառապես Հայաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան

Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում

Քենդալ Ջենները պլանավորում է լքել պոդիումը հանուն ինտերիերի դիզայնի

Հայերը գնալու են, Ադրբեջանից բենզինն ավելի էժան առնեն, գան․ Ալեն Սիմոնյան

Հայ–ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի հարավային մասում