Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան
Սեպտեմբերի 11, 2025

Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան

By Հունիսի 20, 2025 157

Անհետ կորած զինծառայողների հարազատները Բաղրամյան պողոտան 3 օր փակ պահելուց հետո բացեցին ճանապարհը։ Այս պահին նրանք դադարեցրել են բողոքի ակցիան։

Հունիսի 18-ին հայտնել էինք, որ նրանք նախ բողոքի ակցիա արեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, քանի որ, նրանց խոսքով, Աբազյանը հսկայական աշխատանք է արել հանձնաժողովի շրջանակում, հետո փակեցին Բաղրամյան պողոտան։

«Հանդիպեցինք ԱԱԾ–ի աշխատակից Դավիթ Սանամյանի հետ, մեր հարցերը բարձրաձայնեցինք, ունեցանք քննարկում, փոխըմբռնման արդյունքում որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ հանդիպում են խոստացել, և մեր բարձրացրած հարցն իրագործվելու է»,– ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արման Կիրակոսյանը։

Առավոտյան նրանց էր այցելել նաև ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանն առաջին օրն ասել է` ճանապարհը բացեք, կհանդիպենք, և երբ հարազատները չեն բացել ճանապարհը, նա պայմանը փոխել է և ասել` հիմա բացեք ճանապարհը, մյուս շաբաթ ձեզ կընդունեմ։

«Այս ընթացքում ծնողներին շատ են խաբել, ասենք` մի քննիչ 6 ամիս քննել է գործը, հետո եկել է մյուս քննիչը, ամեն ինչ սկսվել է նորից։ Այսինքն` կարելի է ասել` այս 5 տարիներն իզուր են անցել»,– ասաց անկախ պատգամավորը
Նա նաև նշեց, որ Արմեն Աբազյանը հույս էր տվել, որ լավ է լինելու, հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ այս հարցով, բայց նա նաև ասել էր, որ սա քաղաքական հարց է, և 2 երկրների ղեկավարները պետք է լուծեն։

Հիշեցնենք՝ Արմեն Աբազյանը հունիսի 18-ին ազատվեց ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շրջանցեց լրագրողի այն հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա գրառումների ու քայլերի հետ։ Նա նշեց, որ իր իշխանության օրոք Արմեն Աբազյանն ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ընդ որում` ամենաբարդ ժամանակահատվածում` 2020 թվականից սկսած, ու արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա, ականատեսն ենք լինում նրանց վերջին խռխռոցներին․ Սիմոնյան

Հայկական կողմը դրական է վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը. Սերդար Քըլըչ

Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ

ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն

Լեհաստանը երեք ամսով թռիչքների սահմանափակումներ է մտցնում

ԱՄՆ-ը չեղյալ կհայտարարի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի մահից ուրախացած օտարերկրացիների վիզաները

Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված մեքենաների հափշտակության դեպքեր

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբшկալել է Թուրքիայով պшյթnւցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ

Երկրի վրա գեոմագնիսական վիճակը կվատթարանա

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը կարող է արագ կազմակերպվել, եթե անհրաժեշտ լինի. Պեսկով

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ ողջ առևտուրը դադարեցնելու մասին օրինագիծ

Հայաստանը վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզայի համաձայնագիրը

Կրասնոդարի օդանավակայանը այսօր բացվել է չվերթների սպասարկման համար

Այսօր Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ