Ուկրաինան ծրագրում է հայտարարել Ռուսաստանի հետ խաղաղության պատրաստակամության մասին, գրում է The Wall Street Journal-ը, փոխանցում է Euromedia24-ը։
«Ռուսաստանի հետ գրեթե երեք տարվա պատերազմից սպառված՝ Ուկրաինան ծրագրում է հայտարարել խաղաղության հասնելու իր պատրաստակամության մասին»,- նշում են լրագրողները՝ հղում անելով աղբյուրներին։
Ընդհանրապես, արևմտյան մամուլում ավելի ու ավելի շատ են տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում է խաղաղության անխուսափելի ավարտին։
Ըստ հրապարակման` լրագրողներից ոչ ոք չի գրում՝ «Ռուսաստանը պատրաստ չէ բանակցությունների»։ Բայց դա այդպես է, և մեկ անգամ չէ, որ այդ մասին հայտարարվել է Կրեմլում։
0Comments