Ոնց հասկացա, Փաշինյանի հայտարարությունն ուղղված էր Լավրովին․ Մելքոնյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Պուտինի Բաքու այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, որ Հայաստանը սաբոտաժով է զբաղվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Լավրովն ասել էր. «Ցավոք սրտի, ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցությունների հետ կապված, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը»։

Իսկ ավելի ուշ՝ օգոստոսի 31-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այլ պետությունների մասին հնարավոր չէ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով, առավել եւս՝ Ռուսաստանի նման երկրի մասին։

«Ոնց հասկացա, ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Լավրովին՝ ասելով, որ այլ երկրներին չի կարելի շանտաժի ենթարկել։ Այս ազդանշանն ուղարկվեց նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովային, որ Հայաստանի մասին այդքան վատ բան ասել չի կարելի»,- նշեց Գագիկ Մելքոնյանը։