Ադրբեջանի ծրագրերի մեջ էր մտնում Արցախի մայրաքաղաքի ոչնչացումը եւ Մեղրիի գրավումը

Բաքվի ծրագրերի մեջ էր մտնում ապրիլի 24-ին Ստեփանակերտի ոչնչացումը

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ Արցախի բանակը կատարեց իր առջեւ դրված խնդիրը: Այս մասին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանն ասաց NEWS.am-ի հետ զրույցում:

«Ադրբեջանի ծրագրերի մեջ չէր մտնում մի քանի հեկտարի գրավումը: Բաքվի ծրագրերի մեջ էր մտնում ապրիլի 24-ին Ստեփանակերտի ոչնչացումը, իսկ Մեղրին գրավելը: Բնականաբար, այս ծրագրերը չէին իրականանալու: Այդ բլից-կրիգը ամբողջությամբ ձախողվեց: Պատմության մեջ քիչ են ի սկզբանե նման ձախողման օրինակները»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նա, միաժամանակ, ընդունեց որոշակի խնդիրների առկայությունը: «Խնդիրներ կան, եւ դրանք լուծվում են: Սահմանի ամրացման վիթխարի աշխատանք է կատարվել, դա տեսանելի է անգամ անզեն աչքով: Կա նաեւ աշխատանք, որը չի երեւում, բայց զգալի նշանակություն ունի բանակի ամրապնդման համար»,- նշեց Դավիթ Բաբայանը: