Այդ ի՞նչ պոռնկական հարցադրում է՝ զիջե՞լ հող, թե՞ չզիջել. զիջելու բան չկա՛

Որևէ շրջան, որը մնացել է Լեռնային Ղարաբաղին պատերազմից հետո, չպետք է վերադարձվի հակառակորդին՝ ինչ-որ բանի փոխարեն

Ես դեմ եմ ինչ-որ բան վերադարձնելու այդ քաղաքականությանը, որովհետև գիտեմ, թե ինչ տարածքներ են դրանք: Երբ հակառակորդը հարձակվեց, ինձ հրավիրեցին ստեղծելու բանակ: Ես այն ժամանակ գիտեի հակառակորդի մտադրությունը. ռազմագիտության մեջ կա այդպիսի հասկացություն՝ հակառակորդի մտադրությունը, թե ինչ նպատակ է նա հետապնդում, երբ հարձակվում է:

Հակառակորդն ուզում էր ոչ միայն վերադարձնել անկախ Ղարաբաղը, ոչնչացնել և քշել հայերին, այլև ճանապարհին գրավել Զանգեզուրը, որը փրկել է Նժդեհը, և միավորվել Նախիջևանի հետ: Իսկ այնտեղ՝ Նախիջևանում, գտնվում է դիվիզիա, որը մենք ժամանակին փոխանցել ենք Պետական անվտանգության կոմիտեին (КГБ) Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պաշտպանությունը ամրապնդելու համար, բայց այն ԽՍՀՄ փլուզումից հետո հայտնվեց ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ադրբեջանը պիտի հարձակվեր այդ դիվիզիայով Երևանի վրա:

Եղել է Հայրենական մեծ պատերազմ: Գերմանացիներին ջախջախեցին, ոչնչացրին հակառակորդին, իսկ Կալինինգրադը՝ Քյոնիգսբերգը, մնաց Խորհրդային Միությանը: Դա գերմանական տարածք է: Բայց պատերազմի օրենքով այն մնում է ԽՍՀՄ-ին: Կուրիլյան կղզիները նույնպես մնացին Խորհրդային Միությանը:

Տեր-Պետրոսյանը ասում է՝ անհրաժեշտ է զիջել տարածքները, գնալ փոխզիջումների, և այդ ժամանակ կլինի խաղաղություն:

Տարածքային զիջումը կհանգեցնի նրան, որ Ղարաբաղը ամբողջությամբ կանցնի Ադրբեջանին, իսկ ժողովրդին կաքսորեն և վերջ: Այդ ի՞նչ պոռնկական հարցադրում է՝ պե՞տք է զիջել հող, թե՞ պետք չէ զիջել: Ի՞նչ զիջենք, այնտեղ զիջելու բան չկա՛: Իսկ ինչո՞ւ է միայն մեր կողմը զիջում, ինչո՞ւ Ադրբեջանը չի զիջում Շահումյանը, Մարտակերտի ու Մարտունիի հարթավայրերը: Ինչո՞ւ չի վերադարձնում Նախիջևանը: Չէ՞ որ դա հայկական հող է: Նրանք չեն ուզում զիջել, իսկ մենք համաձայն ենք զիջումների: Մենք արդեն իսկ ամեն ինչ զիջել ենք նրանց:

Որևէ շրջան, որը մնացել է Լեռնային Ղարաբաղին պատերազմից հետո, չպետք է վերադարձվի հակառակորդին՝ ինչ-որ բանի փոխարեն: Հայաստանը, ողջ ժողովուրդը պիտի պատրաստ լինի հետ մղել հակառակորդի հարձակումները և պաշտպանել մեր երկիրը: Ահա և վերջ:

ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995),
1993թ. պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, 

գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց

Հատված 2016 թվականի հարցազրույցից