Մենք ՄԱԿ անդամ ենք դարձել գործող սահմանդրությունով, որը հղում է անում Անկախության հռչակագրին, այդ առումով միջազգային հանրությունը մեզ չի ասել, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է, փոխեք սահմանադրությունը։ Մեր սահմանադրությունն ազգային գաղափարախոսություն է կրում և ներկայացնում այս տարածաշրջանում սեփական պետություն ունենալու հավակնությունը։ Եթե Փաշինյանը խաբելով սահմանադրությունը կարողանա փոխել, դա կլինի հայկական իրավունքներից հրաժարում, կհանվի Անկախության նախաբանը, կփոխվի զինանշանը, կհրաժարվենք նաև սոցիալական պետություն լինելու գործիքներից։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։
Անդրադառնալով օրերս Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն կարիք ունի ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր սահմանադրության, որը կդարձնի ՀՀ-ն ավելի մրցունակ և ավելի կենսունակ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում, Ավետիսյանն ընդգծեց, որ նոր սահմանադրությամբ Հայաստանը դառնալու է տարածաշրջանային հյուրատուն, որը քաղաքական չէ և ժողովրդի իղձերն ու իրավունքները չի ներկայացնում, մի տարածք է, որտեղ ով ուզենա՝ կարող է բնակվել․
«Եթե ուզում ենք պետություն ունենալ, պետք է կռիվ տանք մեր իրավունքների համար, այլապես՝ պետություն չենք ունենա։ Աշխարհի համար բեռ կդառնանք, եթե մեր իրավունքների համար չպայքարենք»։
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։
0Comments