Ռուսական զորքերը կարող են նահանջել Խերսոնի շրջանից, քանի որ Ռուսաստանը պոտենցիալ պատրաստ է դրան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, գրում է BBC-ն։
«Կարծում եմ, որ նրանք պատրաստ են Դնեպրի աջ ափին՝ Խերսոնի մարզում և տարածաշրջանում, պոտենցիալ բարի կամքի դրսևորման, բայց դրա համար նրանք դեռ պետք է կորցնեն իրենց ներուժի մի մասը Ուկրաինայի Զինված ուժերի պատասխան գործողությունների պատճառով»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը սովորություն ունի «բարի կամքի ժեստեր ցուցադրելու»։ Դրա օրինակն էր զորքերի դուրսբերումը Կիևի շրջանից և Օձերի կղզուց:
«Խերսոնի շրջանում անձրևոտ եղանակը նույնպես ազդում է մարտերի վրա, և ռուսները որպես խրամատ օգտագործում են ոռոգման համակարգերն ու ջրանցքները, որոնք շատ են Խերսոնի մարզում»,- ընդգծել է Ալեքսեյ Ռեզնիկովը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը խոստովանում է, որ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի զինված ուժերին ներքաշել ծուղակի մեջ՝ տպավորություն ստեղծելով, որ ռուս զինվորականները ծրագրում են լքել իրենց գրաված տարածքները։ Այժմ ուկրաինացի զինվորականները Խերսոնում մի քանի ճակատով առաջ են շարժվում, սակայն Ռուսաստանը ամրապնդել է իր դիրքերը Դնեպրի երկու ափերում։
0Comments