Ռուս զինվորականներն ու պաշտոնյաները, Լուգանսկի չինովնիկները փախչում են Ուկրաինայից. Մաքսայինը չի հասցնում սպասարկել հերթերը

Մանրամասներ
ա

Այս պահին ռուս-ուկրաինական սամանին մեծ հերթեր են գոյացել. բոլորը փորձում են արագ լքել Խերսոնի շրջանի քաղաքները: Սկսվել է մասսայական տարհանում, սակայն արդեն իսկ հասկանալի է դարձել, որ մեծ մարդկային հոսքի պատճառով ոչ բոլորին է բախտ վիճակվելու փախչել Ռուաստան: Այս մասին հայտնում է Россия 24/7-ը։

Այս պահին սահմանին տագնապալի իրավիճակ է: ՌԴ մաքսային ծառայությունը սահմանը հատելու հարցում նախ առաջնահերթությունը տալիս է զինվորականներին և ՌԴ պաշտոնատար անձանց, ովքեր համապատասխան փաստաթղթեր են ներկայացնում: Այնուհետև թույլ է տրվում սահմանը հատել ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության չինովնիկներին: Նրանցից հետ միայն մաքսային ընթացակարգեր են կիրառվում քաղաքացիական անձանց նկատմամբ. հղիներ, մեծահասակներ, մանկահասակ երեխաներ՝ մինչև երեք տարեկան:

Քննարկվում է զինապարտ տղամարդկանց փախուստը խոչընդոտելու և նրանց ռազմի դաշտ վերադարձնելու հարցը: Իսկ դա նշանակում է, որ Լուգանսկի տղամարդիկ ստիպված են լինելու մնալ բնակավայրերում, որտեղ անչափ վտանգավոր է գտնվել անգամ ռուս զինվորների համար:

Ավելի վաղ Live24.am-ը հայտնել էր որ Կուպյանսկից ուկրաինացի զինվորականները տեսանյութ և լուսանկար են հրապարակել, քաղաքն անցել է Ոկրաինայի վերահսկողության տակ։ 

Նշենք, որ Կուպյանսկը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է ռուսական բանակի համար, որի միջոցով մատակարարվել է Իզյումը և նրանում տեղակայված ռուսական զինուժը։ 

Սպասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մեկնաբանությունը Կուպյանսկի՝ ուկրաինական զինուժի կողմից գրավված լինելու կապակցությամբ։