Կուպյանսկից ուկրաինացի զինվորականները տեսանյութ և լուսանկար են հրապարակել, քաղաքն անցավ Ոկրաինայի վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Россия 24/7-ը։
Նշենք, որ Կուպյանսկը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է ռուսական բանակի համար, որի միջոցով մատակարարվել է Իզյումը և նրանում տեղակայված ռուսական զինուժը։
Սպասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մեկնաբանությունը Կուպյանսկի՝ ուկրաինական զինուժի կողմից գրավված լինելու կապակցությամբ։
Նշենք, որ այս պահի դրությամբ թե ուկրաինական, և թե ռուսական կողմերից պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։
0Comments