ՌԴ-ում պետական դավաճանության գործով երեք գիտնական է ձերբակալվել

Մանրամասներ

ՌԴ-ում պետական դավաճանության գործով երեք գիտնական է ձերբակալվել։

Այսօր ձերբակալվել է Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի տեսական եւ կիրառական մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Շիպլյուկը։ Նա «հիպերձայնային տեխնոլոգիաներ» լաբորատորիայի վարիչ է, ՌԳԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր: Նախօրեին ինստիտուտում խուզարկություններ են կատարվել։

Ավելի վաղ ձերբակալվել էր ԻՏՁՄ գլխավոր գիտաշխատող Անատոլի Մասլովը։ Նա կասկածվում է պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ տրամադրելու մեջ. խոսքը հիպերզուկի հետ կապված տվյալների մասին է:

Իսկ առաջին ձերբակալությունը եղել է հուլիսի հունիսի 30-ին։ Ձերբակալվել էր Նովոսիբիրսկի պետական համալսարանի քվանտային օպտիկական տեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Դմիտրի Կոլկերը, որը սակայն, հիվանդանոցում մահացել է։