«Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա դա ասել». Պեսկովը՝ ռուս խաղաղապահների՝ Ացախում մնալու մասին

Մանրամասներ
Դմիտրի Պեսկով

Ռուս խաղաղապահները կշարունակեն մնալ Ղարաբաղում, սակայն դեռ վաղ է խոսել այս տարածաշրջանում նրանց ներկայության տևողության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա դա ասել», - պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե տեսանելի ապագայում ռուս խաղաղապահները կմնա՞ն Ղարաբաղում։

«Նրանք այժմ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում: Մենք շարունակում ենք մեր շփումները Բաքվի հետ, խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում և ներկա են Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների միջև արդեն սկսված բանակցություններին: Այդ աշխատանքը ներկայումս շարունակվում է», - ընդգծել է Պեսկովը: