Ղազախստանի իշխանությունները որոշում են ընդունել հունվարի 13-ից երեք շրջաններում դադարեցնել արտակարգ դրությունը, որը ողջ երկրի տարածքում հայտարարվել էր հունվարի սկզբին սկսված անկարգությունների պատճառով: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, այդ որոշումները վերաբերում են Արևմտա-Ղազախական, Հյուսիս-Ղազախական և Պավլոդարի շրջաններին:
ՀԱՊԿ մամուլի քարտուղարն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 13-ից սկսած Ղազախստանից 10 օրվա ընթացքում դուրս են բերվելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը:
0Comments