Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նոր գիրքը կներկայացնի այն երկրների ղեկավարներին, որոնց հետ կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանի հեղինակած նոր գիրքը կոչվում է «Հնարավոր է ավելի արդար աշխարհ»: Գիրքը թուրքերենից թարգմանվել է անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներով:
Թուրքիայի ղեկավարն իր աշխատանքում մատնանշում է գլոբալ քաղաքականության երկընտրանքները, մասնավորապես՝ անարդարությունը, միգրացիոն ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունը և իսլամաֆոբիայի խնդիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի օրինակով բացահայտում է աշխարհում առկա խտրականությունն ու երկակի չափանիշները:
Գրքում Թուրքիայի նախագահը շեշտում է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը:
«Հնարավոր է ավելի արդար աշխարհ». Էրդողանը Նյու Յորքում համաշխարհային առաջնորդներին կներկայացնի իր նոր գիրքը
Մանրամասներ
0Comments