Աշխարհում ամենամեծ ստորջրյա ռեստորանը բացվել է Նորվեգիայի հարավում, Լինեսնեսում։ Ինչպես տեղեկացրել է Nettavisen թերթը, այն ստացել է Under անվանումը, որը թե՛ նորվեգերեն, թե՛ անգլերեն մատնանշում է նրա՝ ջրի տակ գտնվելու հանգամանքը։ Բացի այդ, անվանումը նորվեգերենից թարգմանաբար նշանակում է նաեւ «հրաշք»։
Ռեստորանը հիշեցնում է աստիճանաբար ջրի տակ անցնող ոչ մեծ թունել, իսկ նրա կոնստրուկցիան կարող է դիմանալ ուժեղ ալիքներին։ Այցելուների համար նախատեսված սեղանիկները գտնվում են 5,5 մետր ջրի տակ։
Մեկ անգամվա համար ռեստորանը կարող է տեղավորել 40 հյուրի, բոլոր տեղերը նախապես պատվիրված են արդեն ամիսներ առաջ։ Dagens Næringsliv թերթի տվյալներով՝ մինչեւ արտասովոր հաստատության բացումը մնացել էր 14 ամիս, սեղանիկները պատվիրել էր արդեն 1.2 հազար հյուր։ Իսկ ներկա պահին ռեստորանատերերը ստացել են 7,5 հազար հայտ։
Առայժմ սեղանիկ կարելի է պատվիրել միայն մայիսից մինչեւ սեպտեմբեր։ Ապրիլի սկզբին կպատվիրվեն հոկտեմբերի սեղանիկները, տեղեկացնում է Godt թերթը։
0Comments