Սիրիայի նոր իշխանությունները թույլ չեն տա, որ երկրի տարածքի որեւէ հատված դուրս գա Դամասկոսի վերահսկողությունից։ Այս մասին քաթարական Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է սիրիական ընդդիմության քաղաքական վարչության ներկայացուցիչը։
«Մենք համաձայն չենք Սիրիայի մասնատման և դրա որևէ մասի՝ Դամասկոսի վերահսկողությունից դուրս գալու հետ։ Մենք հանձնառու ենք վերականգնել Սիրիան, որը համապատասխանում է ժողովրդի նկրտումներին: Մենք երաշխիքներ ենք ուղարկել Սիրիայի բոլոր էթնիկ և կրոնական խմբերին, որ հանգիստ լինեն իրենց ունեցվածքի և պաշտամունքի վայրերի մասին»,- ասել է նա։
0Comments