Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանը

Մանրամասներ
ագն

Տեղի է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոչորիշվիլին, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրները։

Կողմերը ընդգծել են, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինտենսիվ այցերը, քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմը նպաստում են ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա ամրապնդմանը: