Բաքվում կանխվել է չարտոնված երթ անցկացնելու փորձը: Ադրբեջանի իրավապահ մարմինները տասը մարդ են ձերբակալել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:
50-60 հոգուց բաղկացած խումբը, խախտելով «Հավաքների ազատության մասին» օրենքի պահանջները, փորձել է երթ անցկացնել: Չնայած, որ ավելի վաղ Բաքվի գործադիր իշխանությունն ընդդիմադիր Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդին արգելել էր շաբաթ օրը հանրահավաք անցկացնել:
Չարտոնված ակցիայի 15 մասնակից ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք: Նրանցից 10-ին կալանավորել են, իսկ ավելի ուշ նրանցից հինգին նախազգուշացումից հետո ազատ արձակել:
Երկրի փոխվարչապետ Ալի Ահմեդովն էլ լրագրողներին հայտնել է, որ ընդդիմությունը «բարոյական ահաբեկչության» է դիմում:
0Comments