Ադրբեջանում կոչ են արել «ռազմական գործողություն սկսել Հայաստանում» և միացնել «օկուպացված» 8 գյուղը

Մանրամասներ
Ադրբեջան

Ադրբեջանը «պետք է ռազմական գործողություններ իրականացնի Հայաստանում, քանի դեռ Երևանը չունի ծանր սպառազինություն և երկրի տարածքին միացնի ութ գյուղը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին, փոխանցում են տեղի լրատվամիջոցները։

«Հայաստանը «ռևանշիստական» մտքերով «պատրաստվում» է Ադրբեջանի դեմ պատերազմի (...) Մենք գնալու ենք մինչև վերջ։ Մենք ոչ մի ուժի չենք հանձնվելու: Քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինություն չունի, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք և ութ «օկուպացված» գյուղը միավորենք մեր հողերի հետ»,- ասել է խորհրդարանականը։