Էրդողանը Նյու Յորքում բացել է հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

Ես հուսով եմ, որ Արա Գյուլերի աշխատանքները, որն իր մասնագիտության մեջ իսկապես համաշխարհային բրենդ է դարձել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում բացել է հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը:

Ներկայումս Էրդողանը Նյու Յորքում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար:

«Ես հուսով եմ, որ Արա Գյուլերի աշխատանքները, որն իր մասնագիտության մեջ իսկապես համաշխարհային բրենդ է դարձել, կգրավի ամբողջ աշխարհից Նյու Յորք ժամանող տարբեր մշակույթների եւ ժողովուրդների զանգվածներին»,- ասել է Էրդողանը: