Անցած ամիս ոստիկանության Արարտի բաժնի սպասարկման տարածքում անասնագողության վեց դեպք է գրանցվել։ Առաջին հաղորդումը ստացվել է Ավշար գյուղից, տարել էին 15 ոչխար։
Փետրվարի 12-ին ստացվել է 2-րդ ահազանգը, այս անգամ Վեդիից։ Մի գոմից տարել էին ցլիկ, ոչխարներ ու գառներ՝ քաղաքացուն պատաճառելով 1 մլն 750 հազար դրամի վնաս։
Սրանից մի քանի օր էլ անց նոր հաղորդումներ են ստացվել Նոր Կյանք, Արբատ, Վեդի համայնքներից, բոլոր դեպքերում էլ հորթեր էին տարել։
Ոստիկանությունից հայտնում են, որ Արարատի ոստիկանները անասնագողության դեպքերը բացահայտել են։ Պարզվել է, որ բոլոր անասնագողությունները կատարել են նույն անձինք, երեքն էլ Արմավիրի մարզի բնակիչներ են։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արարատի անասնագողերը Արմավիրի բնակիչներ են
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ
0Comments