ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
«Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
1. 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշված է ՍԴ որոշման եզրափակիչ մասում։
ՍԴ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի մոտ օրերս։
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։
0Comments