ՍԴ-ում ավարտվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը

Մանրամասներ
սդ

Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ Այս մասին հայտնեցին ՍԴ հանրային կապերի բաժնից։ ՍԴ-ից նշեցին, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Սույն գործով զեկուցողներ են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել էր Կառավարության քննարկմանը։

Գործադիր մարմինը սեպտեմբերի 5-ին այն հաստատել էր և ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար: