Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը անդրադարձել է ՀՀ ՍԴ վճռին․
«Սահմանադրությունները, այդ թվում՝ նրանց նախաբանները փոփոխական են (շարադրվում են նոր խմբագրությամբ), իսկ Անկախության հռչակագիրը՝ անփոփոխ (անանց) է:
Չկա Անկախության հռչակագրի ուժը դադարեցնելու իրավաբանական հնարավորություն։ Այն նորմատիվ իրավական ակտ չէ, այն վերնորմատիվային ակտ է․․․։
Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն փաստացի, երբ պետությունը փլուզվում է, դադարում է գոյություն ունենալ։
Այսպիսով՝ որևէ մարմին, անկախ նրա որոշումներից և քաղաքական դիրքորոշումներից, ունակ չէ դադարեցնելու Անկախության հռչակագրի իրավաբանական ուժը կամ նվաստացնելու դրա արժեքը, քանի դեռ գոյություն ունի պետություն»,- գրել է Ղամբարյանը։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության մասին որոշումը, որով, ըստ մեկնաբանությունների, վերացվել է անկախության հռչակագիրը։
0Comments