Մեր երազանքները թաղել են կոռուպցիայի, ինքնիշխանության ցածր մակարդակի և հակամարտությունների ճահիճում. Միրզոյան

Մանրամասներ
արարատ

Գնահատական տալուց առաջ (գործող իշխանության քաղաքականությունը - խմբ.) պետք է սկսեմ նրանցից, ովքեր պետականություն ձևավորելու մեր երազանքները թաղեցին կոռուպցիայի, ինքնիշխանության ցածր մակարդակի, հակամարտությունների և այլ ճահիճների մեջ։

Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում գործող ռեժիմի գործունեությունը։

Նա բացատրեց, որ սա նաև այն բանի արդյունքն է, որ ժողովուրդին սխալ են ներկայացրել բանակցությունների ընթացքը։

«Այս ամենը բերեց նրան, ինչ ունենք այսօր»,- նշեց նախարարը։