Իսրայելը ծրագրում է Եգիպտոսի հետ Գազայի սահմանը վերահսկողության տակ առնելու գործողություն իրականացնել։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։
Իսրայելի և Եգիպտոսի անանուն պաշտոնյաները թերթին հայտնել են, որ իսրայելական իշխանություններն արդեն տեղեկացրել են Կահիրեին Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով ռազմական գործողություն պլանավորելու մասին:
Նշվում է, որ գրեթե երկու տասնամյակ Իսրայելը վերահսկում էր Գազայի հատվածի բոլոր սահմանները, բացառությամբ մեկի։ Այժմ հրեական պետությունը փորձում է վերականգնել վերահսկողությունը պաղեստինյան անկլավի հարավային սահմանի նկատմամբ։
0Comments