Սեպտեմբերի 29-ի՝ ժամը 20։00-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել 98,625 բռնի տեղահանված անձ, Հակարիի կամուրջը հատել է 20,892 տրանսպորտային միջոց։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ շեշտելով, որ ժամը 18։00-ի դրությամբ հաշվառում է ստացել 74,382 անձ։
Նա նաև հայտնեց, որ նախօրեին Երևանից Ստեփանակերտ մեկնած ավտոբուսներն այսօր Ստեփանակերտից Գորիս են տեղափոխել 1560 մարդու, ինչից հետո կրկին մեկնել են Ստեփանակերտ։
Բաղդասարյանի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ 27,396 բռնի տեղահանված անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից։ Վերջին տվյալներով՝ Արագածոտնի մարզում տեղակայվել է 1617 անձ, Արարատի մարզում՝ 6139, Արմավիրի մարզում՝ 2749, Գեղարքունիքի մարզում՝ 2398, Լոռու մարզում՝ 1404, Կոտայքի մարզում՝ 7078, Շիրակի մարզում՝ 1067, Սյունիքի մարզում 2094, Վայոց Ձորի մարզում՝ 1613, Տավուշի մարզում՝ 1237։
0Comments