«Հացահատիկի գործարքի» պայմանավորվածությունները դադարել են գործել, գործարքը դադարեցվել է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Փաստացի սևծովյան պայմանավորվածություններն այսօր դադարել են գործել: Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: Ցավոք, Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել, հետևաբար դրա գործողությունը դադարեցվել է», - պարզաբանել է Կրեմլի խոսնակը:
Նա ընդգծել է, որ հենց որ կատարվի պայմանավորվածությունների ռուսական մասը, Ռուսաստանը «անհապաղ կվերադառնա այս գործարքի իրականացմանը»։
Սևծովյան նախաձեռնությունը, որը ստորագրվել է 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ներառում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանումը Սև ծովով: Դա փաթեթային գործարքի մի մասն էր: Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է սննդամթերքի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում, Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի վերամիացում SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և ծառայությունների մատակարարումների վերականգնում, և Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարի շահագործման վերականգնումը։
0Comments