Ռուսաստանում երկաթգիծ են պայթեցրել

Մանրամասներ
4

ՌԴ Նիժնի Տագիլում անհայտ անձինք պայթյուն են իրականացրել երկաթուղային գծերի վրա։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սան Դոնատո կայարանի մոտ գտնվող նավթի պահեստից տեղափոխվող ցիստեռնի վրա պայթուցիկ սարք է գործի դրվել։

Պայթյունի ձայնը լսել են մոտակայքում գտնվող անվտանգության աշխատակիցները։ Նրանք հայտնաբերել են վնասված ցիստեռնը և հայտնաբերել ևս մեկ ռումբ մոտակա կոնտեյների վրա:

Դեպքի վայր են մեկնել սակրավորները, տարածքը շրջափակվել է։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։