Եվրամիությունն արգելել է ավելի քան 1,9 լիտր ծավալով շարժիչներով զանգվածային սեգմենտի ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան

Մանրամասներ

Եվրամիությունն արգելել է ավելի քան 1,9 լիտր աշխատանքային ծավալով շարժիչներով զանգվածային սեգմենտի ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան։ Համապատասխան նորմերը պարունակում են ԵՄ հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթում։

Газета-ի փոխանցմամբ՝ արգելքը վերաբերում է ինչպես նոր, այնպես էլ օգտագործված՝ ավելի քան 1900 խորանարդ մետր ծավալով ներքին այրման շարժիչներով մեքենաներին։ Արգելվում է նաև հիբրիդային և էլեկտրական մեքենաների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսում է Ռուսաստանից ԵՄ կցասայլերի և կիսակցորդների մուտքի արգելք։

Ռուսաստանի Դաշնություն մատակարարումների նախկին սահմանափակումները վերաբերում էին ավելի քան 50 հազար եվրո արժողությամբ «լյուքս» դասի մեքենաներին։ Դրանք ներմուծվել են 2022 թվականի մարտին։