Մենք պետք է ուժեղացնենք պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ռուս զինվորը չի լքել Ուկրաինան. Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մանրամասներ
ա

Արևմուտքը պետք է ուժեղացնի պատժամիջոցներով ճնշումը Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական զորքերը չեն լքել Ուկրաինայի տարածքը: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Ես չեմ կարծում, որ G7-ը պետք է վերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Ուկրաինայում կրակի դադարեցման ռեժիմ հաստատվի: Դա միայն նպաստավոր կլինի Պուտինի համար: Իմ կարծիքով, մենք պետք է ուժեղացնենք պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ռուս զինվորը չի լքել Ուկրաինան»,- ասել է Ջոնսոնը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հաճախ չէ Պուտինի հետ շփվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ վարչապետը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հայտարարություններին չպետք է վստահել: Նա նաև ընդգծել է, որ պետք է «ուժեղացնել պայքարը ռուսական ապատեղեկատվության դեմ»: