Հանձնվելու, զենքը վայր դնելու մասին խոսք լինել չի կարող. Կիևը չի նախատեսում հանձնել Մարիուպոլը

Մանրամասներ
ա

Կիևը չի նախատեսում հանձնել Մարիուպոլը՝ ի պատասխան ռուսական կողմի պահանջի։ Այս մասին «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար, Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

«Հանձնվելու, զենքը վայր դնելու մասին խոսք լինել չի կարող: Մենք այդ մասին արդեն տեղեկացրել ենք ռուսական կողմին»,- ասաց նա։

Կիևն իր դիրքորոշումը հայտնել է նաև ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

Հիշեցնենք՝ մարտի 20-ի կեսօրին Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Մարիուպոլի պաշտպաններին՝ մարտի 21-ի ժամը 10:00-ից մինչև 12:00-ն լքել քաղաքը։