Մթերային ապրանքների տեսուչ Ռաջեշ Վիշվասը հնդկական Չհատիսգարհ նահանգում ցամաքեցրել է ջրամբարը, որպեսզի գտնի իր հեռախոսը: Շանթ Նյուզի փոխանցմամբ հայտնել է The Indian Express թերթը։
Պաշտոնյան ընկերների հետ հանգստանալիս սելֆի անելիս գցել է 1200 դոլար արժողությամբ Samsung S23 ultra սմարթֆոնը։ Սկզբում նա խնդրել է տեղացիներին սուզվել ջրամբարն ու գտնել այն, սակայն երկու օրում գտնել չի հաջողվել։ Հեռախոսը ձեռք բերելու ցանկությունը նա բացատրել է նրանում պետական կարևոր տեղեկությունների առկայությամբ:
Այնուհետև Վիշվասը մոտեցել է Ջրային ռեսուրսների վարչություն՝ ջրի մակարդակն իջեցնելու համար և բանավոր թույլտվություն է ստացել: Նա պոմպ է վարձել և երկու օրում ջուրը հանել։ Վերջում հայտնաբերված հեռախոսն այլևս չի աշխատել։
Դրանից հետո Վիշվասին մեղադրել են իշխանության չարաշահման մեջ, քանի որ նա դուրս է մղել երաշտի ժամանակ տեղաբնակների օգտագործման համար ջուրը։ Արդյունքում նա հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
0Comments