Իրանի դեմ Իսրայելի ցանկացած սխալ հաշվարկ՝ կբացի նրա համար դժոխքի դարպասները․ Իրանի ՆԳ նախարար

Մանրամասներ

1

Քիչ առաջ Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել է, նշելով՝ «Ցանկացած սխալ, որը թույլ է կտա Իսրայելն իր հաշվարկներում, կբացի նրա համար դժոխքի դարպասները»։

Նախարարի նման կոշտ հայտարարության պատճառ է հանդիսացել Իսրայելի «Ալիք 13» Հ/Ը տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար՝ ԱՄՆ-ը համաձայնել է իսրայելցի զինվորականների հետ համատեղ զորավարժանքներ անցկացնել։

«Իսրայելի սպառնալիքները նորություն չեն, և մեր դեմ ցանկացած հարձակողական գործողություն կլինի նրանց վերջին քայլը։ Սիոնիստները չեն կարող որևէ քայլ ձեռնարկել Իրանի դեմ, քանի որ առաջին քայլը նրանց համար կլինի վերջինը»,-հավելել է նախարար Վահիդին