Հայաստանը տակավին թիրախի կենտրոնում

Ինչպես դա արվեց․ Մանրամասներ

1

Ահաբեկչության գործիքային օգտագործումը հենց այն հանգույցն է, որ թույլ է տալիս պատկերացնել Արցախյան 2020 պատերազմի ընթացքում սիրիացի վարձկանների խնդրում Կրեմլի ունեցած դերակատարությունը:

Ինչպես դա արվեց

2020-ի ամռանը Էդողանի ռեժիմը դադարեցրեց սիրիական Իդլիբում գտնվող ահաբեկիչների աշխատավարձի վճարումը, իսկ քիչ անց ՌԴ օդուժը ռմբային հարվածներ հասցրեց նրանց ճամբարներին: Անկարան չբողոքեց ռուսներից, ինչն անում էր դեռ գարնանը: Թուրքական սովի եւ ռուսական ռումբերի համադրությունը ստիպեց թրքամետ սիրիացի հազարավոր վարձկաններին մեկնել Արցախ, որտեղ կար ամսական աշխատավարձ եւ հայի յուրաքանչյուր գլխի դիմաց խոստացված պարգեւատրում: Զոհվելու դեպքում նրանց ընտանիքներին երաշխավորված էր թոշակ:

Ահաբեկիչների արցախյան գործուղման եւ թուրքական բանակի ստորաբաժանումները դեպի Կարս տեղափոխելու հետեւանքով Էրդողանի իդլիբյան ճակատը էապես նոսրացավ: Սա նկատի ունենալով, Մոսկվան չեղարկեց Բաշար Ասադի ուժերի սպասվող աշնանային գրոհը դեպի թուրքերի գրաված գավառը:

Աֆղանստանը այժմ առարկայորեն է ցույց տալիս, որ Անկարայի, Բաքվի եւ Թել-Ավիվի հետ «կոմերցիոն» սերտ առնչություններ [Չեմեզով] ունեցող Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանակը, այդ թվում երկրի հատուկ ծառայությունների ղեկավարությունը [Նարիշկին], աշխարհքաղաքական առումով «արդյունավետ» հարաբերությունների մեջ է նաեւ միջազգային տեռորի հետ:

Հայաստանը տակավին թիրախի կենտրոնում

Ավելին՝ սկզբնաղբյուրում