ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլին «խելագար» է անվանել՝ հերքելով տեղեկատվությունն այն մասին, թե ինքը միգրանտներին հարավային սահմանի երկայնքով պահելու մահացու եւ տարօրինակ միջոցներով է հետաքրքրվել, ներառյալ՝ ալիգատորների եւ օձերի հետ նրանց փոսի մեջ գցելը, հայտնում է FoxNews-ը։
«Այժմ մամուլը փորձում է վաճառել այն փաստը, որ մեր հարավային սահմանին ես ուզեցել եմ ալիգատորներով եւ օձերով լի, էլէկտրաֆիկացված ցանկապատով եւ ծայրերին սուր փշերով փոս փորել»,- գրել է նա Twitter-ում՝ հավելելով․ «Ես կարող եմ սահմանային անվտանգության հետ կապված խիստ լինել, սակայն ոչ այդքան դաժան։ Մամուլը խելագարվել է։ Ֆեյքային նորություններ»։
Ավելի վաղ New York Times-ը գրել էր, որ պաշտոնյաները մերժել են սահմանին մարմնի մեջ խրվող փշեր, էլեկտրականացված պատեր դնելու եւ միգրանտների վրա կրակող զինվորներ տեղակայելու Թրամփի խնդրանքը։
Թերթի լրագրողներն ասել են, թե իրենց հոդվածը հիմնված է Սպիտակ տան ավելի քան տասնյակ ներկայացուցիչների հարցազրույցների վրա, որոնք մասնակցել են միգրանտների թեմայով քննարկումներին։
0Comments