SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 19-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Ժամը 04։30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 55-ամյա Նեկտար Դ․-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արարատի բաժին, որ նախկին ամուսինը՝ Արարատ քաղաքի բնակիչ 60-ամյա Գեղամ Կ․-ն, ոչ սթափ վիճակում այդ ուշ ժամին եկել է իր տուն և հայտնել, որ ծաղիկներ է բերել, ու այն պետք է փռի իր վրա, որից հետո ճակատից «գյուլի»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Արարատի ոստիկանները Նեկտար Դ․-ի տան դռան մոտ հայտնաբերել են ծաղիկներ, ու արդեն տանը Նեկտար Դ․-ն լրացուցիչ տեղեկացրել է, որ նախկին ամուսինը ծաղիկները դնելուց հետո շենքի բակի կողմից սպառնացել է, որ «սնայպերով» կրակելու է իր ճակատին, այնուհետև կջարդի գլուխն ու ողնաշարը, իսկ հետո սպիտակ սավանով փաթաթելու է դին ու այն տանելու է դիահերձարան։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Գեղամ Կ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
0Comments