46-ամյա Հայդի Քլումը համացանցը ցնցել է թոփլես լուսանկարով

Մյուս լուսանկարում Հայդի Քլումը ցույց է տալիս ամուսնական մատանին

Մոդել Հայդի Քլումն ավելի քիչ է հակված էպատաժի, քան մյուս աստղերը, սակայն հայտնի շիկահերը երբեմն իրեն թույլ է տալիս անկեղծ լուսանկարներ։ Հայդին, որը նախորդ շաբաթ ամուսնացել է երաժիշտ Թոմ Կաուլիտցի հետ, Instagram-յան էջում ցուցադրել է ամուսնական մատանին, ինչպես նաեւ լուսանկարվել թոփլես։  

Սեւ-սպիտակ լուսանկարում մոդելը պատկերված է զբոսանավի վրա։ Նա անկեղծորեն ցուցադրել է կուրծքը՝ առանց այն թաքցնելու։ Ընդ որում, 46-ամյա Հայդին լուսանկարում առանց դիմահարդարման է եւ երկրպագուներին հիացրել է նաեւ բնական գեղեցկությամբ։

Մյուս լուսանկարում Հայդի Քլումը ցույց է տալիս ամուսնական մատանին։ Մոդելը կապույտ, թափանցիկ հագուստ է կրում, որը զարդարված է ծաղկային պրինտով։

«Ես քեզ հետ կգամ, ուր էլ լինի։ Նույնիսկ մինչ այս աշխարհի վերջը՝ ծով, ափ, ուր էլ լինի»,- Թոմ Կաուլիտցի հետ լուսանկարի մեկնաբանություններում հայտնել է նա, գրում է  NEWS.am STYLE: