Իտալիայում Ֆերրագոստոյի տոնի ժամանակ շները փրկել են ծովում խեղդվող ութ մարդու: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Փրկարար շների իտալական դպրոցին:
Հաղորդվում է, որ կենդանիները փրկել են մարդկանց, ովքեր գտնվում էին Լիգուրիայի, Կամպանիայի, Կալաբրիայի և Սիցիլիայի շրջաններում:
Նշվում է, որ փրկվածների թվում եղել են երկու փոքր երեխաներ:
Հայտնի է դարձել, որ շները անցել են հատուկ պատրաստության ամբողջական կուրս՝ ներառյալ ուղղաթիռից ջրի մեջ ցատկելու հնարավորությունը:
0Comments