Հայտնի է դարձել՝ ինչ սերիալներ է նախընտրում դիտել Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շոտլանդական Բալմորալ ամրոցում ամառային հանգստի ընթացքում, հայտնում է The Sun-ը։
Ըստ հրապարակության տվյալների՝ թագուհին գերադասում է իր սիրելի հեռուստաշոուները դիտել DVD սկավառակներով եւ մերժում է առավել առաջադիմական ձեւաչափերը։
Եղիսաբեթ Երկրորդն ամենից շատ սիրում է «Մաքուր անգլիական սպանություն» դեդեկտիվ սերիալը։ Նա գերասասում է դիտել նաեւ «Սպանություն Միդսոմերում» եւ «Նոր հնարքներ» դեդեկտիվ սերիալները։ Կատակերգական սերիալների շարքում նա սիրում է «Պապհանելով պարկեշտությունը» եւ գիտա-ֆանտաստիկ «Դոկտոր Ով» շոուն։
Թագուհին արքայազն Ֆիլիխի հետ յուրանաքանչյուր ամառ անցկացնում է նստավայրում, ուր ընդունում է թագավորական ընտանիքի բոլոր անդամներին։
0Comments