«Դոմ 2. սիրո կղզի» հեռուստատեսային շոուի մասնակից Վալերի Բլյումենկրանցը նախագիծը լքել է Եվգենի Ռոմաշովի հետ վիճաբանության պատճառով։
Պարզվում է՝ Բլյումենկրանցը որոշել է պաշտպանել նոր սիրելիին՝ Լյուբով Դրոբկովային, որն անհասկանալի պատճառով սկսել է խառնվել Ռոմանոշվի եւ Յուլյա Բելայայի հարաբերություններին։
Եվգենիի կարծիքով՝ Բլյումենկրանցից հարվածին արժանի չէր. Վալերան նույնիսկ չի փորձել հասկանալ իրավիճակը եւ պարզապես հարձակվել է իր վրա։ Արդյունքում «Սիրո կղզի» շոուի մասնակիցները շտապ բժշկական օգնության կարիք են ունեցել, գրում է Dom2Life-ը։
Հաղորդավարուհի Յուլյա Եֆրեմենկովան որոշել է այս միջադեպի համար պատժել Վալերային։ Ընդհանուր խորհրդակցության ընթացքում հաղորդավարուհին հայտարերել է, որ նախագծից դուրս է անում Բլյումենկրանցին, թեեւ չէր ցանկա անել դա։ «Վալեր, դու քեզ մեղավոր զգո՞ւմ ես»,- հարցրել է Յուլյան։ «Այո, անխոս։ Դա կենդանական բնազդ է։ Լյուբայի հալածանքը ինձ լարում էր ավելի վաղ, երբ մենք դեռ հարաբերություններ ունեինք։ Երբ սկսեցին հայհոյել նրա հասցեին նաեւ տղամարդիկ, ես չդիմացա։ Ես Ռոմաշովի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք չունեմ։ Այդպես պարզապես ստացվել է»,- պատասխանել է նա։
0Comments