Վիեննայում Թեյլոր Սվիֆթի համերգները չեղարկվել են ահաբեկչության վտանգի պատճառով

Մանրամասներ
Taylor Swift

Կազմակերպիչները չեղարկել են ամերիկյան փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի Eras շրջագայության շրջանակում համերգներն Ավստրիայում, քանի որ պարզել են, որ ահաբեկչություն էր նախապատրաստվում: Այս մասին գրում է CNN-ը՝ մանրամասնելով, որ ահաբեկչության ենթադրյալ երկու կազմակերպիչները ձերբակալվել են:

Խոսքը երեք համերգի մասին է, որոնք պետք է կայանային հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ:

«Պետական պաշտոնյաների կողմից «Էռնստ Հափել» մարզադաշտում ծրագրված ահաբեկչության մասին տեղեկության հաստատումից հետո մենք այլ ելք չունենք, քան չեղարկել նախատեսված երեք շոուները՝ հանուն բոլորի անվտանգության», - հայտնել է Barracuda Music-ը:

Երկու կասկածյալները ձեռնարկել էին «կոնկրետ նախապատրաստական միջոցառումներ» ահաբեկչական հարձակման համար: Ոստիկանությունը կասկածել է, որ պայթուցիկները պահվում են կասկածյալներից մեկի տանը: