Թրամփի կրտսեր դուստրն ամուսնացել է միլիարդատիրոջ հետ. Բացառիկ տեսանյութ

Մանրամասները՝ տեսանյութում

1

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Մարլա Մեյփլսի կրտսեր դուստրը՝ Թիֆանին, ամուսնացել է նիգերիացի միլիարդատեր Մայքլ Բուլոսի հետ։ Տոնակատարությունը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Ֆլորիդայի քաղաքական գործիչ Մար-ա-Լարգոյի կալվածքում, հայտնել է Daily Mail-ը։

Լրատվամիջոցի տրամադրության տակ են եղել տոնակատարության ժամանակ արված բացառիկ տեսանյութեր ու լուսանկարներ։

29-ամյա հարսնացուին ուղեկցել է հայրը։ Հավատարմության խոստումներ փոխանակելուց հետո զույգը միացել է հյուրերին լողավազանի մոտ շամպայն խմելու մինչ գլխավոր ընդունելության համար պարահանդեսային դահլիճ գնալը:

Այնտեղ Թիֆանին և Մայքլը կատարել են առաջին պարը Toploader-ի «Dancing in the Moonlight» երգի քավեր տարբերակի ներքո։

Երեկույթի ժամանակ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ պարել է Ֆրենկ Սինատրայի երգերից մեկի ներքո։ Ինչպես բոլոր տղամարդ հյուրերը, ԱՄՆ նախկին նախագահը նույնպես հագել էր սև սմոքինգ՝ թիթեռնիկ փողկապով, իսկ կինը՝ դեղձի գույնի զգեստ։

Հարսանիքին ընդհանուր առմամբ ներկա է եղել 250 հյուր։

Թիֆանին և Մայքլն առաջին անգամ հանդիպել են 2018 թվականի ամռանը՝ Միկոնոսում հանգստանալու ժամանակ։