Որևէ չլուծված խնդիր չունենք աշխատակիցների հետ. «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Ռիբկինը լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է գործարանի վարորդների աշխատանքին, ու լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, որ վարորդները բողոքում են իրենց աշխատանքից:

«Մենք որոշել ենք թարմացնել գործարանի տեխնիկան, անհրաժեշտություն կար այդ նոր տեխնիկաները շահագործելու և արդյունքում ընդունել ենք նոր վարորդներ, իսկ  հին տեխնիկաների վրա թողել ենք 12 վարորդ, մնացածին առաջարկվել է գործարանում տեղ։

Ժամանակ էր տրվել իրենց, ասել ենք՝ տեսեք կհարմարվեք, կհարմարվեք, եթե չէ, պայմանները կասեք: Մենք լսել ենք իրենց բոլոր պայմանները, ընդունել ենք, եկել ենք համաձայնության, որ  12 հոգին գնա իր  հին գործին, իսկ մնացածը 18 հոգու հետ աշխատանքային պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Մարդիկ եկան, նստեցին, քննարկեցին, որ եթե հարց ունեն, պետք է գային մեզ հետ քննարկեին, մենք էլ լուծում կտայինք: Հիմա խնդիրները հարթված են, հարց չկա»,- ասաց նա։