Վրաստանում արդյունաբերական քաղաք կկառուցվի

Սա Կանադական Kamcon Investments ընկերության հերթական նախագիծն է

Կանադական ընկերությունը պատրաստվում է արդյունաբերական քաղաք կառուցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից ոչ հեռու, գրում է apsny.ge-ն:
Արդեն հայտնի է, որ նախագիծը ծրագրված է գործարկել Ռուսթավիում՝ շուրջ 400 հա տարածության վրա: 
«Մենք արդեն կառուցել ենք նման արդյունաբերական քաղաքներ այլ երկրներում, դրանց նպատակն է ձեռնարկությունների գործարկումը: Մեր նպատակն արդյունաբերական ու շինարարական արտադրանքն է, որը կօգտագործվի Վրաստանում», - հայտնել է ընկերության տնօրեն Ամիր Քազեմի Թաֆրեշին:
Նրա խոսքով՝ ներդրողների ընտրությունը կանգ է առել Ռուսթավիի վրա՝ մի քանի շահեկան հանգամանքի հետ կապված. այն մոտ է Թբիլիսիի միջազգային օդանավակայանին և վրաց-ադրբեջանական սահմանին: