ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրություններում հաղթելուց հետո դեռ չի խոսել Վլադիմիր Պուտինի հետ։
«Կարծում եմ՝ կխոսենք»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների հնարավորությունը։
Նրա խոսքով՝ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից ի վեր, ինքը խոսել է «հավանաբար» աշխարհի 70 առաջնորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Թրամփը չի հայտնել այս զրույցի մանրամասները։
0Comments