Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող ձեռնարկություններում հնչել են կրակոցներ ու լսվել են պայթյունի ձայներ։ Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ ահաբեկչություն է իրականացվել «TUSAŞ»-ի ձեռնարկությունների վրա։ Նշվում է, որ պայթունի ու կրակոցների հետևանքով կա զոհ և վիրավորներ։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
0Comments