Էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է ողջ Լիբանանում, հայտնում է լիբանանյան Électricité du Liban էներգետիկ ընկերությունը։
Ավելի վաղ Հասան Դիաբի կառավարությանն առընթեր էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարարի նախկին խորհրդական Ռաջա Ալ Ալին ՌԻԱ Նովոստիին ասել է, որ առաջիկա օրերին Լիբանանում էլեկտրակայանները կարող են ամբողջությամբ դադարեցնել աշխատանքը՝ կապված վառելիքի պաշարների բացակայության հետ:
«Électricité du Liban-ը օգոստոսի 17-ին հայտնում է, որ Ազ-Զահրանի գործարանի վերջին արտադրական խումբը, որը մնացել է ցանցում, ամբողջովին շարքից դուրս է եկել պաշարների սպառման պատճառով, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի ամբողջական անջատմանը ողջ Լիբանանում», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
0Comments