Իրանը Նախիջևանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել

Մանրամասներ
իրան

Իրանը Նախիջևանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել:

 Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ պաշտոնում նշանակվել է Ազիզ Մանսուրի, ով կփոխարինի Սեյիդ Ահմեդ Հուսեյնին։

Հաղորդվում է, որ նոր գլխավոր հյուպատոսը Թավրիզում հանդիպել է Արևելյան Ադրբեջանի նահանգապետի հետ։

Հանդիպման ընթացքում նա հայտարարել, որ պատրաստ է համագործակցել Արևելյան Ադրբեջան նահանգի հետ՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հարցում։