Հեզբոլլահի առաջնորդը զգուշացնում է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին. Նա սպառնում է ոչնչացնել ամերիկյան նավերը

Մանրամասներ
հզբոլլահ

«Ալ-Աքսայի փոթորիկ» գործողության մեկնարկից ի վեր մեզ սպառնացել են, որ ամերիկյան նավատորմերը և կործանիչները հարվածներ կհասցնեն մեզ, եթե «Հեզբոլլահը» մասնակցի պատերազմին, սակայն այդ սպառնալիքները մեզ չեն կանգնեցնում:

Այս մասին հայտարարել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։

«Ձեր նավերը մեզ չեն վախեցնում։ Մենք ամբողջական ծրագիր ունենք Վաշինգտոնի սխալի դեպքում դրանց ոչնչացման համար»,- ընդգծել է նա, հաղորդում է IRNA-ն։

Ըստ նրա, ԱՄՆ-ն կարող է կանգնեցնել  ագրեսիան Գազայում, քանի որ հենց նրանք են կառավարում այն։

«Ով ցանկանում է կանխել տարածաշրջանային պատերազմը, պետք է շտապ դադարեցնի ագրեսիան Գազայում», - ասել է Հեզբոլլահի առաջնորդը: